Գրքեր

Հանուն Աստծո և մերձավորի

Սկյութիայում մեծն հայրերից մեկը ո՛չ հաց էր ճաշակում, ո՛չ գինի էր ըմպում: Եվ ծերերը հավաքելով` եկան Իսիդորոսի եկեղեցին, և երբ այնտեղ չգտան երեցին, այն  մեծն ծերը, հուսալով նրա մոտ ունեցած իր համարձակությանը և իմանալով, թե ինչպիսի ծանր կրոնավորության ու տքնության մեջ են ծերերը, ներս մտնելով՝ բերեց անհրաժեշտ ուտելիքներ և մի փոքր գինի, և նախ ինքը սկսեց ուտել և ըմպել: Եվ ծերերը սքանչացան, թե ինչպես հանուն Աստծո մերժեց իր կամքը, որպեսզի ծերերին մխիթարություն պարգևի:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

10.03.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․