Գրքեր

«Հարկավոր է չարից հրաժարվել, բայց ոչ անգործությամբ, այլ բարին գործելով»

Հոկտեմբերի 18-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Կոստանդյան Գայանեին (37 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Գայանեն իր ամուսնու և երեք անչափահաս զավակների հետ վարձակալությամբ բնակվում է Դավիթաշեն 23/1, 9 բն. հասցեում: Ընտանիքի մայրը նշեց, որ իրենք սոցիալապես դժվար կացության մեջ են հայտնվել, քանի որ ամուսինն առողջական խնդիրների պատճառով առայժմ ի վիճակի չէ աշխատելու և փորձում են իրենց նվազագույն կարիքները հոգալ ընտանեկան նպաստի գումարով: Գայանեն իր գոհունակությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին՝ իրենց ընտանիքին օգնության ձեռք մեկնելու համար:

Եկեղեցու հայրերի մեկնաբանությամբ՝ հնարավոր չէ հոգին մնա նույն վիճակում, այն կամ լավի, կամ վատի մեջ է առաջադիմում: Ուստի փրկության ձգտող անձը պետք է ոչ միայն չարիք չգործի, այլ պարտավոր է բարին գործել՝ սաղմոսերգուի խոսքի համաձայն. «Խուսափի՛ր չարից ու բարի՛ք գործիր, խաղաղություն փնտրիր և դրա՛ն հետևիր» (Սաղմոս 33:15): Երանելի Օգոստինոսը հորդորում է. «Քիչ է չգողանալը, չսպանելը, չշնանալը, չստելը, սուտ վկայություն չտալը: Չարից հեռու մնալով` չես կարող վստահորեն ասել՝ ես ապահով եմ, ամեն ինչ արել եմ, հանգիստ կյանք կունենամ, բարի օրեր կտեսնեմ: Քիչ է չգողանալը, հարկավոր է մերկին հագցնել: Չգողացար, հեռու մնացիր չարից, բայց բարին չգործեցիր: Ուստի հարկավոր է չարից հրաժարվել, բայց ոչ անգործությամբ, այլ բարին գործելով»:

 

Կարինե Սուգիկյան

18.10.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․