Գրքեր

Հաստատունություն

Մի անգամ հայր Արսենը հայր Ալեքսանդրոսին ասաց. «Երբ վերջացնես արմավենու տերևները հյուսելդ, ե՛կ միասին ճաշենք, իսկ եթե հյուրեր ունենաս, նրանց հետ կե՛ր»: Իսկ հայր Ալեքսանդրոսը դանդաղ և հանգիստ էր գործում: Արդ, երբ ճաշի ժամը հասավ, և դեռ գործելու տերևներ կային, ուզեց կատարել խոսքը և ջանում էր ավարտել այն: Իսկ ծերը տեսնելով, որ ուշացավ, ճաշակեց՝ կարծելով, թե նա հյուրեր ունի իր մոտ: Ծերը հարցրեց. «Հյուրե՞ր ունեիր քեզ մոտ»: Նա ասաց՝ ո՛չ: Եվ ծերն ասաց. «Իսկ ինչո՞ւ չեկար այստեղ»: Եվ նա պատասխանեց. «Որովհետև դու ինձ ասացիր, թե՝ երբ հյուսելը վերջացնես՝ արի, և քո խոսքը պահելով՝ նոր ավարտեցի»: Զարմացավ ծերը նրա հաստատունության վրա և ասաց նրան. «Ավելի շո՛ւտ վերջացրու գործդ, որպեսզի և՛ պաշտամունքը կատարես, և՛ կերակուր ճաշակես, ապա թե ոչ՝ շատ շուտ կտկարանա մարմինդ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

12.09.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․