Գրքեր

Հավատն առանց գործերի մեռած է

Տասնամյա մի տղա, ցրտից դողալով, ոտաբոբիկ կանգնած էր կոշիկի խանութի ցուցափեղկի առջև ու հմայված նայում էր ձմեռային կոշիկներին: Մի կին մոտեցավ նրան ու հարցրեց.

- Ի՞նչ ես այդքան հետաքրքրությամբ զննում այդ ապակու ետևում, իմ փոքրի՛կ բարեկամ: Ինչի՞ մասին ես մտածում:

- Խնդրում եմ Աստծուն, որ ինձ մի զույգ կոշիկ տա,- պատասխանեց տղան:

Կինը բռնեց նրա ձեռքն ու մտավ խանութ: Վաճառողին խնդրեց վեց զույգ մանկական գուլպա բերել և հարցրեց, թե կարող է արդյոք վերջինս մի թաս տաք ջուր ու սրբիչ բերել: Վաճառողը բերեց այն ամենն, ինչ տիկինը խնդրել էր: Կինը տղային խանութի ետնամասը տարավ, ձեռնոցները հանեց, լվաց երեխայի ոտքերը, չորացրեց, մի զույգ գուլպա հագցրեց, այնուհետև կոշիկներ գնեց նրա համար, իսկ մնացած գուլպաներն էլ վաճառողին խնդրեց փաթեթի մեջ դնել ու տվեց տղային: Հետո շոյեց նրա գլուխն ու ասաց.

- Հիմա, անկասկած, քեզ ավելի լավ ես զգում:

Նա շրջվեց, որպեսզի հեռանա, բայց տղան երկչոտությամբ դիպավ նրա ափին ու արցունքն աչքերին հարցրեց.

- Դուք Աստծո հրեշտա՞կն եք:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

11.11.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․