1 Մարտ, Բշ, Մեծ պահքի ԺԵ օր

Գրքեր

Հավատում ենք, որ կհաղթենք

Սիրելի՛ հայորդիներ,

Ծանրագույն փորձության ժամ է: Այսօր մեր ազգը մեկ ամբողջական զինվորի կերպարանք է ստացել, ուրեմն անպարտելի է: Հայերիս  միությունը մեր գոյության զրահն է, հայոց բանակը՝  մեր մարմինը:

Նահատակ զինվորների թափած արյունը գծագրում է հայի առաքելության ու պարտականության ճանապարհը, իսկ նրանց հիշատակը մեր ներդաշնակ գործակցության խթանը և ուժն է:

Հայցում ենք, որ Տերն Իր զորավոր Աջով առաջնորդի մեզ հաղթանակի:  Դա մեր իրավունքն է՝ Աստծուց տված օրհնությամբ: Եվ մենք պատրաստ ենք այն իրագործելու՝ Աստծո առաջնորդությամբ ու օրհնությամբ: Հավատու՞մ ենք, որ մեր աղոթքն ուժ ունի, ուրեմն ծառայեն՛ք Հայրենիքը պաշտպանող հայ զինվորին: Սիրով, հզոր կամքով և արիաբար ծառայե՛նք մեր հայրենիքին: Մենք հավատում ենք, որ կհաղթենք:

 

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

23.10.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․