Գրքեր

Հայրերի կենցաղավարության մասին

Փեսենթասիոս, Սորոս և Փսոյիոս հայրերն ասացին, թե` լսե­ցինք հայր Պախումի խոսքերը և մեծապես շահեցինք, քանզի նախան­ձախնդրություն արթնացրեց մեր մեջ դեպի բարին, որովհետև թե՛ նրա խոսքը, թե՛ նրան լսելն արդեն իսկ կատարյալ գործ էր, քանզի ոմանք կարծում էին, թե բոլոր սրբերին ի սկզբանե այդպես էր ստեղծել Աստ­ված` մոր որովայնից սուրբ և չարից` զերծ: Նույնպես և մեղավորների մասին կարծում էին, թե պատահմամբ են դառնում մեղավոր կամ ար­դար և ոչ թե՝ կամովին: Սակայն դա այդպես չէ, այլ մեր կամքով ենք դառնում արդար կամ մեղավոր, ինչպես շատերի օրինակով տեսանք ի սկզբանե: Նույնը տեսնում ենք նաև հայր Պախումի օրինակով, քանզի նա հեթանոս ծնողների որդի էր, սակայն այդուհանդերձ առաջադի­մեց աստվածապաշտության և սրբության մեջ` զարդարվելով ամենայն առաքինությամբ: Այստեղից էլ հայտնի է, որ մենք և բոլորս Աստծուց ստեղծվել ենք բարի և հանուն բարու, և մեր կամքով ենք հետևում բարուն կամ չարին` ըստ Տիրոջ խոսքի, որ ասում է. «Դեպի ի՛նձ եկեք, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և ես կհանգստացնեմ ձեզ. վերցրե՛ք իմ լուծը ձեզ վրա» (Մատթ. ԺԱ 29-30): Ուրեմն, հանձնենք մեր կյանքը և մահը այսպիսի հայրերին, որպեսզի ուղիղ առաջնորդեն մեզ Աստծո ճանապարհով, և մեղքերի պատճառը չդնե՛նք Աստծո վրա, Ու­մից միմիայն բարություն, ճշմարիտ ողորմություն, գթություն ու սեր ենք ակնկալում իբրև պարգև:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

27.07.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․