Գրքեր

Հայրերի կենցաղավարության մասին

Երկու արյունակից եղբայրներ ուխտեցին կրոնավոր դառնալ: Երբ ելան աշխարհից, բնակվեցին միասին և բարվոք ճգնեցին, ապա որոշեցին առանձին խցեր շինել` միմյանցից հեռու, և բնակվել որպես մենակյացներ. այդպես էլ արեցին, և բազում տարիներ երբեք դուրս չեկան խցերից ու միմյանց չտեսան: Նրանցից մեկը հիվանդա­ցավ, և եղբայրներն եկան տեսնելու նրան, քանզի վախճանը մոտ էր: Երբ նստած էին նրա շուրջը, նա նվաղելով` ավանդեց հոգին: Երբ շատ ժամեր անցան, հոգին դարձյալ վերադարձավ անդրաշխարհից, և հայրերը հարցրին, թե` ի՞նչ տեսար: Իսկ նա ասաց. «Տեսա Աստծո հրեշտակներին, որ եկել ­տանում էին ինձ ու իմ եղբորը և երկինք էին հանում. և օդում մեզ հանդիպեցին դևերի բանակները և ուզեցին ար­գելել, սակայն մեր բարձրանալը չկարողացան խափանել, և երբ վեր բարձրացանք նրանցից, սկսեցին գոչել. «Մեծ է սրբության և համբե­րության համարձակությունը»: Երբ այս ասաց, նույն պահին դարձյալ ննջեց: Երբ հայրերն այս տեսան, մարդ ուղարկեցին մյուս եղբոր մոտ՝ նրան տեղեկացնելու, որ գա այնտեղ: Երբ ուղարկվածները մտան, տե­սան, որ նա ևս նույն ժամին փոխվել էր առ Աստված, սաստիկ զարմա­ցան և այս կատարված հրաշքի համար փառավորեցին Աստծուն:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

12.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․