Գրքեր

Հայրերի կենցաղավարության մասին

Ոմանք մեզ պատմեցին մի եպիսկոպոսի մասին, թե մի անգամ կիրակի օրով նա գնաց գյուղ և իր ընկերներին ասաց. «Կանչե՛ք այս գյուղի երեցին, որ գա և պատարագ մատուցի»: Եվ գտնելով քահանա­յին` բերեցին նրա մոտ, որը գեղջուկ էր՝ անբիծ ու ուղղամիտ: Եպիս­կոպոսն ասաց նրան. «Մատուցի՛ր մեզ այսօր Քրիստոսի խորհուրդը», և նա իսկույն պատրաստվեց կատարել Պատարագը: Եվ եպիսկոպո­սը տեսավ, որ երբ քահանան կանգնեց Սուրբ Սեղանի մոտ, ամբողջո­վին հուր դարձավ, և հրի մեջ կանգնած էր ու չէր բոցակիզվում: Երբ քահանան կատարեց անարյուն խորհուրդը, եպիսկոպոսը, վերցնելով նրան, մտավ սարկավագանոցը և ասաց նրան. «Աստծո արժանի՛ ծա­ռա, օրհնի՛ր ինձ»: Իսկ նա ասաց. «Դո՛ւ օրհնիր ինձ, որովհետև քոնն է իշխանությունն ինձ օրհնելու, օրհնո՛ղդ իմ»: Եպիսկոպոսն ասաց. «Ես չեմ կարող օրհնել մի մարդու, ով հուր է և ընծայման ժամին հրի մեջ է կանգնում, քանզի «օրհնողն ավելի բարձր է, քան օրհնվողը», ինչպես գրված է (Եբր. Է 7)»: Քահանան եպիսկոպոսին հեզաբար ասաց. «Թո­ղությո՛ւն տուր, տե՛ր, մի՞թե հնարավոր է, որ քահանան Քրիստոսի Մարմինն ու Արյունը ընծայաբերելիս, աստվածային հրի մեջ չկանգ­նի»: Երբ այս լսեց եպիսկոպոսը, զարմացավ նրա սրբության և արդա­րության վրա:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

04.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․