Գրքեր

Հազարի տերևները

Մի երիտասարդ վանական հազարի տերևներն էր լվանում: Նրան մոտեցավ ավելի փորձառու եղբայրներից մեկն ու կամենալով փորձել նրան՝ ասաց.

- Կարո՞ղ ես պատմել, թե ինչ էր խոսվում առավոտյան քարոզի ժամանակ:

- Չեմ հիշում,- խոստովանեց երիտասարդ վանականը:

- Էլ ինչո՞ւ էիր քարոզը լսում, եթե միևնույն է, չպետք է հիշեիր:

- Նայիր, եղբա՛յր, ջուրը լվանում է այս հազարի թերթիկները, բայց չի մնում դրանց վրա,- պատասխանեց վանականը,- սակայն հազարն այնուամենայնիվ մաքրվում է:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

07.05.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․