Գրքեր

Հիշեցում

Մի երիտասարդ իր նոր ու թանկարժեք ավտոմեքենայով ինչ-որ տեղ էր գնում՝ քթի տակ ծանոթ մեղեդին սուլելով: Հանկարծ նա ճամփեզրին նստած երեխաների տեսավ: Դանդաղեցրեց ընթացքը, կամացուկ շրջանցեց նրանց և պատրաստվում էր կրկին արագություն հավաքել, երբ լսեց, թե ինչպես քարը հարվածեց իր մեքենային:

Երիտասարդն արգելակեց մեքենան, զայրացած դուրս եկավ ու տղաներից մեկի օձիքից թափահարելով՝ բղավեց.

- Անպիտա՛ն: Ինչո՞ւ քար նետեցիր մեքենայիս վրա: Գիտե՞ս, թե այն որքան արժե:

- Ներեցեք ինձ, պարո՛ն,- պատասխանեց տղան,- ես չէի ուզում վնաս պատճառել Ձեզ ու Ձեր մեքենային:

Բանն այն է, որ եղբայրս հաշմանդամ է, նա ընկել է իր սայլակից ու ես չեմ կարողանում վեր բարձրացնել նրան, քանի որ ծանր է ինձ համար: Մենք արդեն մի քանի ժամ է օգնություն ենք խնդրում, սակայն ոչ մի մեքենա կանգ չի առնում: Եվ այլ ելք չէր մնում, քան Ձեր մեքենային քարով հարվածելը, այլապես Դուք էլ կանգ չէիք առնի:

Երիտասարդն արցունքները զսպելով օգնեց սայլակին նստեցնել հաշմանդամ տղային և հետո, երբ վերադարձավ իր մեքենայի մոտ, դռան վրա տեսավ քարի հարվածից փոս ընկած տեղը:

Նա դեռ երկար տարիներ վարեց այդ մեքենան, և ամեն անգամ «ոչ» էր լինում նրա պատասխանը դռան վրայի փոսը վերանորոգելու մեխանիկների առաջարկին, որովհետև ամեն անգամ այն հիշեցնում էր նրան, որ եթե շշուկն անտեսես, ապա քար կնետվի քեզ վրա:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

10.10.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․