Գրքեր

Հիշողությունը

Մի իմաստուն ծեր քայլում էր ձյունածածկ դաշտով, երբ մի արտասվող ծեր կնոջ հանդիպեց:

- Ինչո՞ւ եք լալիս,- հարցրեց նա:

- Որովհետև կյանքիս մասին եմ մտածում, երիտասարդությանս, գեղեցկությանս, որ տեսնում էի հայելու մեջ, և այն տղամարդու մասին, որին սիրում էի: Աստված ինչո՞ւ է մեզ հիշողություն տվել, չէ՞ որ գիտեր, որ հիշելու էի կյանքիս գարունն ու լաց լինեի:

Ծերը կանգնել էր ձյունածածկ դաշտում և աչքերը մի կետի հառած՝ մտածում էր: Հանկարծ կինը դադարեց լաց լինել:

- Ի՞նչ եք այնտեղ տեսնում,- հարցրեց նա:

- Վարդերով պատված դաշտ,- պատասխանեց իմաստունը,- Աստված մեծահոգի է գտնվել իմ հանդեպ, երբ ինձ հիշելու կարողություն է տվել: Նա գիտեր, որ ձմռանը միշտ կարող եմ հիշել գարունն ու ժպտալ:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   

14.08.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․