Գրքեր

Հնազանդության մասին

Մեկն աղաչեց հայր Սոպատրոսին և ասաց. «Հա՛յր, ինձ պատվիրա՛ն տուր, որպեսզի այն պահեմ»: Ծերը նրան ասաց. «Կտամ քեզ, որդյա՛կ, պատվիրան, ինչպես որ խնդրեցիր. ոչ մի կնոջ մի՛ թող քո սենյակը մտնի և մի բացի՛ր քո աչքերը նրան տեսնելու համար, մի՛ կարդա նրա ծածուկ թղթերը և մտովին մի՛ պատկերացրու նրա դեմքը, որովհետև թեև այս իրողությունը կատարյալ մեղքերից չէ, սակայն ծանր տքնության և մտքի կորստյան պատճառ է: Դրա համար էլ հեռու վանիր դրանք քո մտքից: Թեև Աստծո գործերի կատարելությանը հասնել անկարելի է մարդու համար, որդյա՛կ, սակայն կարևորը և զորավորն այն է, որ քո անձը հայրերի պատվիրանների հնազանդության մեջ հաստատ պահես և կապրես»: Եղբայրը գնաց շահած և մեծ օգուտ ստացած:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

08.03.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․