23 Նոյեմբեր, Եշ, Հիսնակաց պահքի Դ օր

Գրքեր

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Սկյութիայի ծերերից մեկը գնաց Տերենութ, որտեղ նրա վանքերն էին, և ճգնավորական տքնություններից հանգստացնելու համար մի փոքր գինի բերեցին նրան: Այդ ժամանակ ոմանք, լսած լինելով նրա մասին, մի դիվահարի բերեցին նրա մոտ, իսկ դևն սկսեց անարգել ծերին և ասաց. «Այս հարբեցողի մո՞տ եք ինձ բերել»: Ծերը չէր կամենում հանել նրան, բայց լուտանքների պատճառով ասաց  նրան. «Հավատում եմ Քրիստոսին, որ նախքան այս բաժակն ըմպելս, դուրս կելնես դրանից»: Եվ երբ ծերն սկսեց ըմպել գինին, դևն աղաղակեց և ասաց. «Այրո՜ւմ ես, այրո՜ւմ ես ինձ»: Եվ դեռ գինին չէր ըմպել մինչև վերջ` Քրիստոսի շնորհով դևը դուրս եկավ նրանից:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

10.07.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․