Գրքեր

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Մեկ այլ ծեր բնակվում էր Պերգամոսի միաբանությունում, և այն վանքում սրբակրոն վարքով մեծամեծ հայրեր կային: Սրանք ու­զում էին ծերին վանահայր կարգել: Իսկ ծերն աղաչեց և ասաց. «Թո­ղությո՛ւն տվեք, եղբայրնե՛ր, կամենում եմ իմ մեղքերը սգալ. բավա­կանաչափ ուժ չունեմ այլ անձանց մասին հոգալու: Այդ գործը մեծ հայրերինն է և աստվածակիրներինը, ինչպիսիք էին աբբա Անտոնիոսը և Պաքմիոսը, ինչպես նաև սրբակրոն Թեոդորոսը, Թեոդոսը և Սաբան, որոնք վանահայրեր էին»: Սակայն նրանք չէին դադարում աղաչել նրան ամեն օր: Եվ երբ ծերը տեսավ, որ բռնադատում են իրեն, ասաց նրանց. «Ինձ երեք օր ժամանա՛կ տվեք, որպեսզի աղոթք անեմ, և ինչ­պես կամենա Աստված` այնպես էլ կանեմ»: Օրը ուրբաթ էր, իսկ կի­րակի օրը ծերը ննջեց ի Քրիստոս»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

10.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․