Գրքեր

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Մի եպիսկոպոս ժողովրդին հաղորդություն տալու ժամանակ տեսավ ոմանց` սև երեսներով, ոմանց` հրով այրված, մի մասին` ար­յունռուշտ աչքերով, իսկ երկու կանանց, որոնց մասին բամբասանքներ էին պտտվում` սպիտակ զգեստներով, ոմանց էլ` լույսով վառված: Եվ զարմացած` հարցրեց Տիրոջ հրեշտակին, որ իր կողքին էր: Հրեշտակն ասաց նրան. «Սևերը, այրվածները և արյունռուշտները՝ զանազան մեղքերով խոցվածներն են, որոնք հստակ չխոստովանեցին իրենց մեղ­քերը, իսկ կանայք, որոնց բամբասում էին, չքմեղացան ապաշխարու­թյամբ և սխալներից հիմնովին հեռացան՝ մաքուր խոստովանությամբ և վարքով»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

09.01.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․