Գրքեր

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Հայրերից մի կուսակրոն ծերունու հարցրին, թե ինչպես դուրս եկավ աշխարհից: Եվ նա պատմեց, որ ուներ հեզ, բարի, հիվանդոտ և աշխատասեր մի հայր, որի մահվան ժամանակ այնքան խառնված էր երկինքը, որ չորս օր հետո հազիվ հանձնեցին հողին, և մայր ուներ` լի ամեն տեսակ չարությամբ, սակայն մեռավ մի խաղաղ օր՝ իր կյանքի բոլոր օրերն ապրած: Եվ այս կույս երիտասարդը տագնապալի եր­կընտրանքի մեջ էր` որի՞ ճանապարհն ընտրի` հոր, թե՞ մոր: Եվ տե­սիլքի մեջ տեսավ մի մեծ ծերի, որն ասաց նրան. «Ե՛կ քեզ տանեմ քո ծնողներին տեսնելու»: Եվ տարավ հոր մոտ, որ դրախտում էր, և մոր մոտ, որ գեհենում էր: Եվ նա զարթնելով` իրեն նվիրեց սուրբ կուսակ­րոնության:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

27.07.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․