Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Աբբա Հովհաննեսը Մարկիանոսի կողմից աքսորվելով՝ ասաց. «Գնացինք մի անգամ Սիրիա` աբբա Պիմենի մոտ, և կամեցանք հարցնել խստասրտության մասին: Ծերը հունարեն չգիտեր, և թարգմանիչ չգտանք: Եվ երբ ծերը տեսավ մեզ տրտմած, սկսեց բարբառել հունարեն խոսքերով այսպես. «Իր բնույթով ջուրը կակուղ է, սակայն կաթելով` կարծրագույն քարեր և ժայռեր է ծակում: Այսպես և մեր սրտերը խստացան ախտերից, սակայն աստվածային խոսքի հաճախակի կաթելուց փափկում են և ընդարձակվում և սուրբ խոսքեր լսելով՝ սկսում են երկնչել Աստծուց: Ինչպես եղջերուն է փափագում աղբյուրների ջրերին, այնպես մեր հոգիներն են  փափագում Աստծուն (Սաղմ. ԽԱ 2), քանզի ինչպես անապատում սողուններից խայթված եղջերուները այրվելով նետվում են դեպի աղբյուրները, ըմպում են և զովանում, նույնպես և մենք` մենակյացներս, որ նստած ենք անապատում, խոցոտվում ենք չար դևերի որդերից և փափագում ենք ամեն շաբաթվա կիրակի օրը գնալ եկեղեցի` այսինքն գնալ աղբյուրի մոտ, որտեղ և ըմպելով Տիրոջ մարմնից ու արյունից` սրբվում ենք չարի թույներից և զմայլվելով զովանում ենք»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

29.01.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․