Գրքեր

Հոգևոր և սրտագին սերը

- Մի արտասովոր բան ասեմ ձեզ,- մի անգամ սկսեց ծերը։- Մեր անհանգստությամբ մենք հաճախ չարիք են պատճառում այլոց․․․

Հաճախ մեր անհանգստությամբ, մեր վախերով ու հոգեկան վատ վիճակով, ինքներս էլ չցանկանալով ու չհասկանալով, չարիք ենք պատճառում այլ մարդկանց, եթե անգամ շատ ենք սիրում նրանց, ինչպես, օրինակ, մայրն է սիրում իր երեխային։ Մայրը զավակին է փոխանցում իր վախը նրա կյանքի, առողջության ու հաջողության համար, եթե անգամ չի էլ խոսում նրա հետ, չի էլ արտահայտում այն, ինչ կատարվում է իր ներսում։

Այդ սրտագին սերը, այսինքն՝ բնական սերը, երբեմն կարող է վնասել։ Սակայն նման բան չի պատահում Քրիստոսի սիրո հետ, որը զուգորդվում է աղոթքով ու կյանքի սրբությամբ։ Այդ սերը մարդուն սրբացնում է, խաղաղեցնում, քանի որ Աստված սեր է։

- Թող սերը միայն Քրիստոսով լինի,- ամփոփեց ծերը։- Ուրիշներին օգուտ բերելու համար հարկավոր է Աստծու սիրով ապրել, այլապես չես կարող օգնել մերձավորիդ։ Չի՛ կարելի բռնանալ մեկ այլ մարդու։ Նրա ժամն էլ կգա, հարկավոր է միայն աղոթել նրա համար։

Լռությամբ, համբերությամբ ու նախ և առաջ աղոթքով մենք խորհրդավոր կերպով օգուտ ենք տալիս այլոց։ Աստծու բարեհաճությունը մաքրում է նրա մտքի հորիզոնը, և նա համոզվում է Աստծու սիրում։ Այստեղ մի նրբություն կա։ Եթե մարդ համաձայնի, որ Աստված սեր է, ապա կլուսավորվի անասելի պայծառ լույսով, այնպիսի լույսով, որ երբևէ չի տեսել կյանքում։ Այդ կերպ նա փրկություն կգտնի։

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

22.02.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․