Գրքեր

Հողաթափ

Հայ եկեղեցու նվիրական ավանդության համաձայն՝ Սուրբ Խորան բարձրացող բոլոր հոգևորականները՝ դպիրից կաթողիկոս, հագնում են հատուկ ծիսական նպատակով պատրաստված հողաթափեր: Հողաթափերը սովորաբար լինում են կաշվից, թավիշից, ասեղնագործ, մարգարտազարդ և այլն: Քահանայական հողաթափերի վրա սովորություն կա ասեղնագործել օձի և կարիճի պատկերներ՝ ի խորհուրդ սաղմոսի հետևյալ խոսքերի. «Դու կքայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կկոխոտես առյուծին ու վիշապին» (Սաղմոս 90:13): Այն խորհրդանշանն է Հիսուսի այն պատվիրանի, որով Նա Իր աշակերտներին իշխանություն տվեց ոտնակոխ անել օձերին, կարիճներին և թշնամու ամբողջ զորությունը (Ղուկաս 10:19): Սբ. Պատարագի ընթացքում «Մի ոք երախայից» ասելիս քահանան ի հիշատակ Հին Ուխտի շրջանում ասած Աստծո խոսքին, թե «Հանիր ոտքից հողաթափերդ այն սուրբ տեղը, ուր դու կանգնած ես», ոտքից հանում է հողաթափերը:

Քահանայական իշխանությունը Քրիստոսից տրված զորություն ունի ոտնակոխելու օձերին, կարիճներին, չարի զորությունը:

Հնում եկեղեցիների ամբողջ հատակը ծածկված էր գորգերով, կարպետներով, խսիրներով և հարմար չէր, որ դրսի կոշիկներով ներս մտնեին: Բոլոր հոգևորականները դրսի դռնից ներս էին մտնում հողաթափ հագած: Այդ սովորությունը այժմ դադարել է:

Հողաթափի օգտագործումը եկեղեցում պարզության և մաքրության նշանակ է:

Սբ. Սեղանի համար օգտագործվող հողաթափը չի կարելի հագնել եկեղեցուց դուրս, այլապես այն կորցնում է իր իմաստը:

16.04.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․