Գրքեր

Հոր խրատը

Երիտասարդ աղջիկը գալիս է հոր մոտ և սկսում նեղսրտել. «Հա՛յր, հոգնել եմ, այնքան ծանր կյանքով եմ ապրում, այնքան դժվարությունների ու փորձությունների միջով եմ անցնում, որ, կարծես, միշտ լողում եմ հոսանքի դեմ: Այլևս ուժ չունեմ… ի՞նչ անեմ»: Հայրը պատասխանի փոխարեն, ջրով լցված երեք հավասարաչափ կաթսա է դնում կրակի վրա, ապա մեկի մեջ գցում է գազար, մյուսի մեջ` ձու, իսկ երրորդի մեջ սուրճ է լցնում: Որոշ ժամանակ անց նա կաթսայից հանում է գազարն ու ձուն, երրորդ կաթսայից լցնում սուրճը մի բաժակի մեջ և հարցնում աղջկան.

- Ի՞նչ է փոխվել:

- Ձուն և գազարը եփվեցին, իսկ սուրճը լուծվեց ջրում, – պատասխանում է աղջիկը:

- Ո՛չ, դուստր իմ, դա միայն մակերեսային հայացք է իրերի վրա,- ասում է հայրն ու բացատրում, - Տե՛ս, պինդ գազարը, մնալով ջրի մեջ, դարձավ ավելի փափուկ ու ճկուն: Փխրուն ու հեղուկ ձուն դարձավ պինդ: Արտաքնապես դրանք չփոխվեցին, այլ միայն իրենց կառուցվածքը փոխեցին արտաքին հավասար անբարենպաստ պարագաների ազդեցության տակ`եռացող ջրի մեջ…

Շարունակելով միտքը` հայրը եզրափակում է ասածը. «Այդպես և մարդիկ են. արտաքնապես ուժեղները կարող են թուլանալ ու տկարանալ այնտեղ, որտեղ նուրբ ու փխրուն մարդիկ դառնում են ավելի ուժեղ…»:

- Իսկ սո՞ւրճը, – զարմացած հետաքրքրվում է դուստրը:

- Սուրճն ամենահետաքրքիրն է: Այն ամբողջությամբ լուծվեց նոր` թշնամական կամ խորթ միջավայրում` նրան դարձնելով եռացած համեղ ըմպելիք: Այնպես որ, աղջի՛կս, կան յուրահատուկ մարդիկ, ովքեր իրենք են փոփոխում միջավայրը և ոչնչից ստեղծում են նորն ու գեղեցիկը` քաղելով իրավիճակից օգուտ և գիտելիքներ, – դստեր գլուխը շոյելով` հայրը տվեց հուսահատ դստեր հարցի պատասխանը: 

16.06.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․