Գրքեր

Հույսդ ամբողջությամբ Աստծու վրա դիր

Ծերի մահվանից մի քանի տարի անց նրա աշակերտը՝ հայր Մեֆոդին, տեսիլքում տեսնում է նրան ու հարցնում.

- Ինչպե՞ս ես, հա՛յր, որտե՞ղ ես գտնվում:

Նա պատասխանում է.

- Լավ եմ, փրկվեցի, բայց ինչպե՞ս: Մեծ դժվարությամբ, որովհետև իմ ծերի հանձնարարությունները չէի կատարում: Երբ մահացա, հրեշտակը խստորեն հարցրեց. «Որևէ բարի գործ ունե՞ս: Ի՞նչ ես արել»: Եվ ես պատասխանեցի. «Ոչ մի բարի գործ չունեմ, միայն մեղքեր են՝ ծերիս հանձնարարությունները չկատարելու պատճառով: Միակ բանը, որ ունեմ, հույսն է առ Աստված: Պատրաստ եմ ընդունելու այն ամենն, ինչ Աստծու ողորմածությունը կանի ինձ»: Այնժամ հրեշտակը գնաց իմ մասին հարցնելու և շուտով վերադառնալով՝ ասաց. «Քանի որ խոնարհությամբ ընդունեցիր ողբալի վիճակդ, և հույսդ ամբողջությամբ Աստծու վրա դրիր, Քրիստոս կարգադրեց քեզ թույլ տալ՝ փրկվածների հետ անցնելու»:

Հայր Մեֆոդին իրենց ընդհանուր ծանոթի՝ ննջեցյալ փայտահատի մասին էլ հարցրեց, թե նա որտեղ է գտնվում:

- Փայտահատն ավելի լավ վայրում է, քան ես,- պատասխանեց ծերը,- որովհետև իր կյանքում շատ է տառապել, և խոնարհությամբ, առանց տրտնջալու ծառայել է իր բոլոր տերերին, որոնց մոտ աշխատել է:

Այնուհետև նա մի դիվահարի մասին հարցրեց: Ծերը պատասխանեց.

- Նա է՛լ ավելի լավ վայրում է գտնվում, քանի որ շատ տառապանք է կրել, և դևը նրան խիստ խոնարհեցրել է մարդկանց առջև: Նա ինքն էլ խոնարհություն էր ձեռք բերել, քանի որ ասում էր. «Հայրերի աղոթքները կփրկեն ինձ՝ դժբախտիս»:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

12.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․