Ի՞նչ է ցանկանում Աստված | Inch E Cankanum Astvats



Գրքեր

Ի՞նչ է ցանկանում Աստված

«Ինչը օգտակար է մեզ համար, այն է ցանկանում Աստված, իսկ ի՞նչ է ցանկանում Աստված, այն, որ ապրենք Նրա պատվիրանների համաձայն: Սակայն շատերը, խույս տալով պատվիրաններից, չեն կարողանում ընդունել օգտակարն ու Աստծո կամքը, այդ պատճառով էլ չեն կարողանում մոտենալ առաքինության սխրանքներին»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը: Աստծո ծառայությանը նվիրված անձը, ըստ Պողոս առաքյալի, չպետք է ընդօրինակի այս աշխարհի մարդկանց վարմունքը, այլ պետք է լինի նոր մարդ նորոգված մտքերով, որպեսզի իմանալով Աստծո կամքը, իր փորձառությամբ ընտրի լավը, այսինքն՝ ինչ որ բարի է, ինչ որ ընդունելի է Նրան և կատարյալ (Հռոմեացիներ 12:2):

Քրիստոսահիմն եկեղեցու համայնքները համայնքային կյանքից ներս աստվածճանաչողությամբ և իրենց փորձառությամբ ընտրել են բարին արարելու աստվածահաճո ընթացքը: Սեպտեմբերի 18-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մեխակյան Արմինեին (49 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Անի Բաղդասարյանը: Արմինեն իր մայրիկի, եղբոր և քրոջ հետ բնակվում է Նոր Նորքի 7-րդ զանգվածի 10/30 հասցեում: Նա 2-րդ կարգի հաշմանդամ է, ութ տարի առաջ ավտովթարի է ենթարկվել և վնասել ոտքը, երկու վիրահատություններից հետո նրա ոտքի վիճակն ավելի է վատացել: «Թե՛ ես և թե՛ եղբայրս արդեն մի քանի տարի է, ինչ աշխատանք ենք փնտրում: Լրագրողի և իրավաբանի մասնագիտություններն ունենալով՝ չեմ կարողանում այնպիսի աշխատանք գտնել, որը չպահանջի ֆիզիկական լարվածություն: Բայց առողջությունս թույլ է տալիս և ի վիճակի եմ տանից թարգմանչական և գրաֆիկական դիզայնի աշխատանքներ կատարել: Հայրիկիս և իմ վիրահատությունների պատճառով մեր տունը գրավ դրեցինք և քույրս՝ մեր ընտանիքի միակ աշխատողը, վարկեր է վերցրել, որպեսզի կարողանանք վճարել մեր պարտքերը»,- ասաց Արմինեն՝ իր գոհունակությունը հայտնելով Տեր Գրիգորին և աջակից անձին:

 

Կարինե Սուգիկյան

18.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․