Գրքեր

Ինչո՞ւ են մարդիկ բղավում

Մի անգամ ուսուցիչը հարցրեց աշակերտներին.

- Մարդիկ ինչո՞ւ են վեճի ժամանակ իրենց ձայները բարձրացնում:

- Երևի իրենց խաղաղությունը կորցնում են,- ենթադրեցին աշակերտները:

- Բայց ձայնը բարձրացնելու ի՞նչ կարիք կա, եթե երկրորդ մարդը կողքիդ է գտնվում,- հարցեց ուսուցիչը:

Աշակերտները միայն ուսերն էին թոթվում: Երբեք չէին մտածել այդ մասին:

Այդժամ ուսուցիչն ասաց.

- Երբ մարդիկ վիճում են և նրանց միջև եղած դժգոհությունն աճում է՝ նրանց սրտերը հեռանում են միմյանցից: Եվ դրանց հետ միասին հոգիներն էլ են հեռանում: Եվ նրանք ստիպված են լինում իրենց ձայները բարձրացնել, որպեսզի լսեն միմյանց: Եվ որքան մեծ է նրանց վիրավորանքն ու չարությունը, այնքան բարձր են գոռում: Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդիկ սիրահարված են: Նրանք իրենց ձայները չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում: Նրանց սրտերն իրար մոտ են գտնվում, իսկ նրանց միջև եղած տարածությունը, գործնականորեն, ամբողջապես ջնջվում է:

- Իսկ ի՞նչ է կատարվում, երբ սերն է կառավարում մարդկանց,- հարցրեց ուսուցիչը,- Նրանք նույնիսկ չեն խոսում, այլ միայն շշնջում են: Իսկ երբեմն բառեր էլ պետք չեն՝ նրանց աչքերն են խոսում ամեն ինչի մասին: Մի՛ մոռացեք, որ վեճերը ձեզ իրարից հեռացնում են, իսկ բարձր տոնով ասված խոսքերը բազմակի անգամ մեծացնում են այդ տարածությունը: Մի՛ չարաշահեք այդ, որովհետև կգա մի օր, երբ ձեր միջև եղած տարածությունն այնքան կմեծանա, որ այլևս չեք գտնի ետդարձի ճամփան:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   

28.07.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․