Գրքեր

Ինչպես աստվածատուր շնորհներն են տարբեր, այնպես էլ ծառայության կերպերը

Տերն առատորեն Իր շնորհներն է բաշխում Իր հետևորդներին և ցանկանում, որ յուրաքանչյուր ոք այդ շնորհները գործածի նաև հանուն մերձավորի՝ Տիրոջը փառաբանելով ոչ միայն խոսքով, այլ նաև գործով: Շնորհների ճիշտ գործածումը նպաստում է, որ Քրիստոսի Մարմինը՝ եկեղեցին, աճի և զորանա: «Եվ երբ յուրաքանչյուր մաս գործում է ինչպես որ պետք է, մարմինն աճում և զորանում է սիրո մեջ» (Եփես. 4:15-16): Ինչպես շնորհներն են տարբեր, այնպես էլ ծառայության կերպերը. մեկը քրիստոնյայի կոչման բարձրությունն արտահայտում է բարի գործերով, ողորմածությամբ և հեզությամբ, ինչ-որ մեկը՝ իմաստուն խոսքերով, մյուս անդամը՝ ուսուցանելով, մյուսը՝ հիվանդին խնամելով, ինչ-որ մեկը՝ եկեղեցաշինությամբ, մյուսը՝ հայրենիքին ծառայելով: Եկեղեցու հայրերից Պավել պատրիարքն ասել է. «Լինել մարդ՝ նշանակում է գիտակցել, որ Աստծու առջև ենք կանգնելու և պատասխան տալու, թե ինչպես ենք օգտագործել այն շնորհները, որոնք Նա մեզ պարգևել է»: 

Ավագյան Սերոբը՝ (32 տ.) որպես Արցախի ՊԲ-ի ծառայող, աստվածատուր իր շնորհը գործածել է՝ հայրենիքին իր ծառայությունը բերելով: Հունիսի 24-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ․ Մովսես վրդ․ Սարգսյանի միջնորդությամբ, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, Ավագյան Սերոբին փոխանցեց 100 000 դրամ, որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարինե Ավագյանը: Սերոբը՝ որպես հրանետային վաշտի 1-ին հրանետային դասակի հրամանատար և ավագ լեյտենանտ, մասնակցել է արցախյան վերջին պատերազմին: Պատերազմը սկսվելուց տասներկու օր անց՝ հոկտեմբերի 8-ին, ծանր վիրավորում է ստացել և մինչև օրս գտնվում է բուժման մեջ:  Սերոբն իր ծնողների, տատիկի և քույրերի հետ բնակվում է Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 4, բն. 30 հասցեում: Զինծառայողի ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:

 

Կարինե Սուգիկյան

 

24.06.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․