Գրքեր

Իրական երջանկության և խաղաղության աղբյուրը

Ո՛չ հարստությունը, ո՛չ փառքը, ո՛չ ուժը և ո՛չ գեղեցկությունը չեն կարող մարդուն իրական երջանկություն ու խաղաղություն պարգևել, եթե այդ ամենն ի փառս Աստծու և ի բարօրության մարդկանց ուղղված չեն, այլ ընդհակառակը կարող են բազմապատկել մարդու վշտերը և զրկել հավիտենական կյանքից: Վերը նշվածը մարդը կարող է կորցնել ժամանակի ընթացքում, որոշ հանգամանքների կամ հիվանդության պատճառով, որովհետև «բոլոր մարդիկ նման են խոտի, նրանց ամբողջ փառքն էլ նման է վայրի ծաղկի: Խոտը չորանում է, ծաղիկն էլ թափվում, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան» (Ա Պետր. 1:24-25):

Այդ պատճառով եկեղեցու հայրերից Ս. Մակար Մեծն ասել է. «Թող բարի գործերի կատարման դեմ ոչ ոք չընդդիմանա՝ պատճառաբանելով, իբր անկարող է կատարել հոգին փրկող գործեր, քանզի Աստված չի պատվիրում Իր ծառաներին որևէ անկարելի բան: Այլ ցուցաբերում է այնպիսի լիառատ  ու հարուստ սեր և աստվածային բարեգթություն, որ յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս իրենց կամքի համեմատ որևէ բարի բան գործելու, և նա, ով ունի փութաջանություն, չի մնում առանց փրկության հնարավորության»: 
Մարտի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, Մարտիրոսյան Սաթենիկին  (52 տ.) փոխանցեց 100 000 դրամ, որ Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ Առաջնորդանիստ Մայր Տաճարի հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Մարգարյանի նախաձեռնությամբ՝ տրամադրել էր համայնքի անդամ Ալին Զաֆիրյանը՝ ի հիշատակ իր հանգուցյալ հոր՝ Արա Զաֆիրյանի: Սաթենիկն  իր ամուսնու, հարսի և երկու թոռների հետ բնակվում է Լոռու մարզի գ. Գուգարք 7-րդ փ, 47 տ. հասցեում: Սաթենիկի որդին՝ Աղասի Հարությունյանը (33 տ.)՝ որպես Իջևանի վաշտի հրամանատար, մասնակցել է արցախյանի վերջին պատերազմին և զոհվել հոկտեմբերի 19-ին, Ջաբրայիլի շրջանում: Զոհված հերոսի ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:

 

Կարինե Սուգիկյան

30.03.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․