Գրքեր

Իրերի դրությունն այնպիսին չէ, ինչպիսին թվում է

Ճամփորդների կերպարանք առած երկու հրեշտակ գիշերելու համար մի հարուստ ընտանիքի հարկի տակ կանգ առան: Ընտանիքը հյուրասեր չէր և չցանկացավ հյուրերին հյուրասենյակում թողնել: Նրանց առաջարկեցին ցուրտ նկուղում գիշերել: Երբ նրանք անկողիններն էին բացում, ավագ հրեշտակը պատի մեջ մի անցք տեսավ ու փակեց այն: Կրտսերն այդ տեսնելով՝ հարցրեց, թե ինչու է անում: Ավագը պատասխանեց.

- Իրերն այնպիսին չեն, ինչպիսին թվում են:

Հաջորդ գիշեր նրանք կանգ առան մի շատ աղքատ, բայց հյուրասեր մարդու տանը: Տանտերերն իրենց ունեցած աղքատիկ կերակուրը եկվորների հետ կիսեցին և իրենց անկողինն առաջարկեցին նրանց, որպեսզի կարողանան լավ հանգստանալ: Առավոտյան հրեշտակներն արթնացան ու տեսան, որ ամուսինները լաց են լինում: Նրանց միակ կովը, ում տված կաթը նրանց եկամուտի միակ միջոցն էր, սատկել էր գոմում: Կրտսեր հրեշտակն ավագին հարցրեց.

- Ինչպե՞ս կարող էր այսպես լինել: Առաջին մարդն ամեն ինչ ուներ, իսկ դու նրան օգնեցիր: Երկրորդ ընտանիքը շատ քիչ ուներ, բայց պատրաստ էր կիսել իր ողջ ունեցածը, իսկ դու թույլ տվեցիր, որ նրանց միակ կովը սատկի: Ինչո՞ւ:

- Իրերի դրությունն այնպիսին չէ, ինչպիսին թվում է,- պատասխանեց ավագ հրեշտակը,- Երբ մենք նկուղում էինք, ես հասկացա, որ անցքի մեջ գանձեր էին թաքցված: Քանի որ տանտերը կոպիտ էր և չէր ուզում բարիք գործել, ես անցքը փակեցի, որպեսզի նա չգտնի գանձերը: Իսկ մյուս տանը, երբ քնած էինք, մահվան հրեշտակը եկավ տանտիրոջ կնոջ հետևից, և ես կովին տվեցի նրա փոխարեն…

 

Մենք երբեք ամեն ինչ չգիտենք: Եվ եթե նույնիսկ հավատք ունես, նաև պետք է վստահություն էլ ունենաս, որ այն ամենն, ինչ կատարվում է, ի օգուտ քեզ է: Բայց ժամանակի ընթացքում ես հասնում դրան…

 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

16.11.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․