Գրքեր

Ժուժկալության մասին

Ոմն ծեր ծանր հիվանդացավ այն աստիճան, որ արյուն էր փսխում: Մի եղբայր բոված ալրախյուս պատրաստեց և նրա մեջ փոքր­ ինչ միրգ խառնելով՝ բերեց հիվանդին և խնդրեց ճաշակել այն` ասե­լով. «Ա՛ռ, կե՛ր, հա՛յր, հանուն սիրո, քանզի այն օգտակար է քեզ»: Ծերը երկար ժամանակ ապշած մնալուց հետո ասաց. «Ո՞ր գրքում գտար այդ բանը. ճշմարիտ եմ ասում, որ իմ ցանկությունն այն է, որ Աստված ինձ այս հիվանդության մեջ թողներ ևս երեսուն տարի»: Եվ չընդունեց խյուսը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

02.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․