Գրքեր

Ժուժկալության մասին

Ոմն ծերի մոտ բնակվում էր մի ծույլ եղբայր: Սա, տեսնելով ծե­րին շաբաթը մեկ անգամ ուտելիս, մի օր ասաց նրան. «Աբբա՛, ոմանք ասում են, թե առավել ժուժկալությունը մարդուն ամբարտավան է դարձնում»: Ծերը նրան ասաց. «Որդյա՛կ, իսկ եթե հեղգությամբ է գալիս խոնարհությունը, ուրեմն գնանք կանանց մոտ, ուտենք և արբենք: Վա՜յ մեզ, որ ծաղրվում ենք ու չենք իմանում, չենք լսում Դավթի ասածն առ Աստված, թե. «Տե՛ս իմ խոնարհությունն ու տառա­պանքը, և թողությո՛ւն տուր իմ մեղքերին» (Սաղմ. ԻԴ 18): Ասաց դարձ­յալ. «Ով մեղանչել է Աստծո առջև, պարտավոր է իր անձը հեռացնել մարդկային սիրուց, մինչև հավաստիանա, որ Աստված իրեն բարե­կամ դարձավ, քանզի մարդկանց սերը շատ անգամ մեզ հեռացում է Աստծո սիրուց»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

20.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․