Գրքեր

Ժուժկալության մասին

Հայր Կասիանոսը պատմեց մեզ, թե մի անգամ վանական հա­մալիրի առաջնորդ հայր Հովհաննեսը եկավ հայր Պասիոսի մոտ, որը միայնակ բնակվում էր ներքին անապատում՝ քառասուն տարի: Հայր Հովհաննեսը նրան շատ էր սիրում, ուստի նաև մեծ համարձակու­թյուն ուներ նրա մոտ: Սա նրան ասաց. «Այս էլ քանի՜ տարի է, որ հեռացար մարդկանցից և մարդաբնակ տեղերից և մարդկանցից երբեք նեղություն չկրեցիր: Այդքան ժամանակում ի՞նչ ձեռք բերեցիր»: Ծե­րը նրան պատասխանեց. «Այն օրվանից, ինչ կրոնավոր դարձա, արեգակը չտեսավ իմ կերակրվելը, և ոչ էլ գիշերը` միտքս սրտմտության մեջ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

28.02.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․