Գրքեր

Ժուժկալության մասին

Ոմն ծեր մի անգամ գնաց մեկ այլ ծերի մոտ և ասաց նրան. «Ա­րի՛ գնանք հայր Հովսեփին տեսակցության: Ասա՛ քո աշակերտին, որ մեզ համար ավանակը պատրաստի»: Իսկ նա ասաց. «Դո՛ւ ասա նրան, հա՛յր, նա քո կամքը կկատարի»: Ծերն ասաց. «Ի՞նչ է նրա անունը»: Իսկ ծերը պատասխանեց. «Ուղիղ եմ ասում քեզ` չգիտեմ նրա անու­նը»: Մյուս ծերն ասաց. «Քանի՞ տարի է, որ նա քեզ մոտ է մնում»: Ծերն ասաց. «Երեք տարի»: Մյուսն ասաց. «Եթե դու երեք տարում չգիտեցար քո աշակերտի անունը, ապա որքա՞ն անպատշաճ կլինի՝ եթե ես մեկ օրում իմանամ նրա անունը»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

17.02.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․