Գրքեր

Ժուժկալության մասին

Հայր Զենոնի մասին ասում էին, թե նա մի անգամ շրջում էր Պաղեստինում և հոգնելով՝ նստեց մի թզենու տակ, որ հաց ուտի: Խոր­հուրդները նրան ասացին. «Այդ թզից վերցրո՛ւ և կե՛ր»: Իսկ ինքն իր խորհուրդներին պատասխանեց. «Բայց ինչպե՞ս անեմ, քանզի գողերը տանջանքների են մատնվում. ահա դու փորձի՛ր քեզ, թե կարո՞ղ ես դիմանալ տանջանքներին»: Եվ փութկոտ վեր կենալով՝ հինգ օր մնաց արևի կիզիչ տոթի տակ, և ողջ մարմինն արևահարվեց: Եվ ինքն իրեն ասաց. «Եթե հրի ու տանջանքների չես կարող դիմանալ, եթե տան­ջանքների մեջ չես կարող ժուժկալել՝ երբեք գողացված բան մի՛ կեր»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

14.01.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․