Գրքեր

Ժուժկալություն

Մի անգամ Սկյութիայի երեցը գնաց Ալեքսանդրիա և այնտեղից վերադառնալով` կամեցավ հաստատել եղբայրներին և ասաց նրանց. «Ոմանցից լսում եմ, թե Ալեքսանդրիայում մարդկանց մեծ բազմություն կա. սակայն ես, արդարև, մտնելով այնտեղ՝ ոչ մի մարդկային դեմք չտեսա, բացի եպիսկոպոսապետից»: Իսկ եղբայրները, լսելով այս, տագնապեցին և հարցրին. «Մի՞թե մարդիկ ջրասույզ են եղել, հա՛յր»: Եվ նա պատասխանեց և ասաց. «Ո՛չ, այդպես չէ, պարզապես իմ խորհուրդները չկարողացան հաղթել ինձ և ստիպել աչքերս վեր բարձրացնել և մարդկանց նայել, որպեսզի չպղծվեն խորհուրդներս»: Եվ նրանք սքանչացան և հաստատվեցին նրա խոսքից, որպեսզի պահեն իրենց աչքերը՝ չտեսնելու   աշխարհիկ ունայնությունը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

08.01.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․