Գրքեր

Կատարյալ առաքինության մասին

Քահանա հայր Եսայիասն ասաց. «Հայրերից մեկը մեզ ասում էր, թե կրոնավորը ամեն ինչից առաջ պարտավոր է ստանալ հավատ առ Աստված, սեր և հաստատուն փափագ առ Աստված, անմեղություն, և չարին չարով չհատուցի: Այսպես դարձյալ՝ պետք է ստանա ճգնու­թյուն` ըստ կարողության, խոնարհություն, սրբություն, մարդասի­րություն և սեր ամենքի հանդեպ, հեզություն, երկայնամտություն և համբերություն: Եվ ունենա կարոտ առ Աստված, աղաչի Նրան մշտա­պես ցավագնած սրտով, երբեք ետ չնայի, զգուշություն ունենա, չհու­սա իր արդարությանը և միշտ աղերսներով խնդրի Աստծո օգնությու­նը՝ գալիք փորձություններից ազատվելու համար»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

30.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․