Գրքեր

Կատարյալ առաքինության մասին

Հայր Պամբոյի մասին պատմում էին, թե երբ փոխադրվելու էր հանդերձյալ աշխարհ, հոգին ելնելու ժամին նրանց, ովքեր նրա շուրջն էին, ասաց. «Այն օրից, երբ եկա այս անապատը, շինեցի խրճիթ և բնակվեցի նրանում, չեմ հիշում, որ հաց կերած լինեմ՝ առանց իմ ձե­ռագործի, և ոչ էլ խոսքերիս համար ապաշխարության կարիք ունեցա: Սակայն այժմ այնպես եմ գնում Աստծո առաջ, կարծես թե բնավ չեմ էլ սկսել ճգնել»: Մինչդեռ նա ամենքից ավելի ջանադիր էր: Երբ մե­կը ինչ­որ բան էր հարցնում նրան Սուրբ Գրքից կամ խրատ, շուտա­փույթ պատասխան չէր տալիս, այլ ասում էր. «Չգիտեմ այդ բանը»: Դրանից անցնում էր մեկ ամիս և ավելի, նոր պատասխանում էր:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

09.02.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․