Գրքեր

Կատարյալ առաքինության մասին

Հայր Պիմենին մեկը հարց ուղղեց, թե. «Եթե մեկն ինձնից դժգո­հություն ունենա, և ես ընկնեմ նրա առաջ, բայց նա չլսի ինձ, ինչպե՞ս վարվեմ»: Հայրը նրան ասաց. «Վերցրո՛ւ քեզ հետ ևս երկու եղբայր­ների և ընկի՛ր նրա առաջ»: Նա ասաց. «Իսկ եթե նրանց ներկայու­թյունն էլ չօգնի՞»: Պիմենն ասաց. «Վերցրո՛ւ քեզ հետ հինգ եղբայր­ների: Եթե նրանց էլ չլսի, քեզ հետ վերցրո՛ւ նաև երեցին»: Նա ասաց. «Իսկ եթե նրանց էլ չլսի, ի՞նչ անեմ»: Հայր Պիմենն ասաց. «Դրանից հետո անխռով աղոթքի կանգնի՛ր առ Աստված, որպեսզի այն եղբայրը կատարի Աստծո կամքը, իսկ դու անհո՛գ եղիր»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

12.07.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․