Կատարյալ առաքինության մասին | Kataryal Araqinutyan Masin



Գրքեր

Կատարյալ առաքինության մասին

Ծերն ասաց. «Եթե քո և ընկերոջդ միջև վիճաբանություն լինի, և ընկերդ ուրանա և ասի, թե` չեմ ասել այդ բանը, մի՛ հակառակվիր նրան և մի՛ ասա, թե` ասել ես, ապա թե ոչ` հանդուգն կդառնա և կասի` այո՛, ասել եմ, և այդպիսով մեծ խռովություն կլինի»: Եվ այսպիսի բան պատմեց. «Երկու ծերեր խցում Սուրբ Գրքից էն խոսում, և մեկը խոսքի մեջ մեղանչեց, իսկ մյուսը դա հայտնեց երեցին: Երեցը գալով նրա մոտ՝ հարցրեց. «Դո՞ւ ես ասել այս բանը»: Եվ նա ասաց` այո՛: Երեցը նրան ասաց. «Եթե եկեղեցի գաս, և քեզ հարցնեմ, ուրացի՛ր այդ բանը»: Մյուս ծերի մոտ գալով՝ երեցն ասաց. «Եթե եղբայրը գա և ուրանա այդ բանը, ավելորդ չխոսես»: Երբ եղբայրը եկավ եկեղեցի, երեցը կանչեց նաև այն եղբորը, որը նրա մասին հայտնել էր: Երեցը հարցրեց եղբորը. «Դո՞ւ ես ասել այս բանը»: Եվ նա ասաց` ո՛չ: Երեցը հարցրեց մյուսին. «Դու լսե՞լ ես այս բանը»: Սա ևս ուրացավ: Սրանք իրար առաջ ընկնելով` հաշտվեցին»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

02.06.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․