Գրքեր

Կատարյալ առաքինության մասին

Վանահայր Հովհաննու մասին հայր Կասիանոսը ասում էր, թե մեծ էր նա երկրի վրա: Երբ մոտ էր այս աշխարհից առ Աստված փո­խադրվելու պահը, իր վերջին շնչում սաստիկ ուրախ էր և փափագում էր գնալ: Նրա շուրջը եղբայրներ կային և աղաչում էին, որպեսզի մի կարճառոտ և կենսուսույց խոսք ասի իրենց և իբրև ժառանգություն թողնի իրենց, որով կարողանան դեպի վեր բարձրանալ` առ աստվա­ծային կատարելություն: Իսկ նա հառաչեց և ասաց նրանց. «Երբեք իմ կամքը չկատարեցի և երբեք որևէ մեկին չուսուցանեցի այն, ինչը նախապես ինքս չարեցի»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

26.02.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․