Գրքեր

Կատվի ձագերը

Գիտական աթեիզմի ամբիոնի պրոֆեսորը փողոցում մի տղայի տեսավ, ով կատվի նորածին ձագերով լի արկղ ուներ:

- Ի՜նչ սքանչելի ձագուկներ են:

- Այո,- ասաց տղան,- որովհետև սրանք աթեիստ ձագեր են:

Մեկ շաբաթ անց պրոֆեսորը կնոջ հետ կրկին անցնում էր նույն փողոցով, և կնոջը խնդրեց մոտենալ տղային և գովել նրա կատվի ձագերին:

- Դու հաճելիորեն կզարմանաս նրա պատասխանից:

Կինը մոտեցավ տղային և ասաց. «Օ՜հ, կյանքումս ավելի սքանչելի ձագուկներ չեմ տեսել»:

- Դա նրանից է, որ ձագուկները քրիստոնյա են:

- Ինչպե՞ս թե,- բացականչեց պրոֆեսորը,- մեկ շաբաթ առաջ դրանք աթեիստ ձագուկներ էին:

- Նրանց աչքերը բացվեցին…,- պատասխանեց տղան:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

03.07.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․