Գրքեր

Խնդիրների մասին

Մի մարդ անցնում էր մի տան մոտով և մի ծեր կնոջ տեսավ ճոճաթոռին նստած, նրա կողքին նստած ծերունին թերթ էր կարդում, իսկ նրանց մեջտեղը մի շուն էր պառկել և կաղկանձում էր՝ կարծես թե ցավից: Նրանց մոտով անցնելիս մարդը զարմացավ, թե շունն ինչու է կաղկանձում:

Հաջորդ օրը նա կրկին անցավ այդ տան մոտով: Եվ կրկին տեսավ ծեր զույգին՝ իրենց ճոճաթոռներին նստած, և նրանց մոտ պառկած շանը, որ նույն խղճալի ձայներն էր արձակում: Շվարած մարդն ինքն իրեն խոստացավ, որ եթե շունը վաղն էլ այդպես կաղկանձի, ապա զույգին կհարցնի նրա մասին: Երրորդ օրը տեսարանը կրկնվեց: Մարդն այլևս չհամբերեց:

- Ներեցեք, տիկի՛ն,- դիմեց նա ծեր կնոջը,- ի՞նչ է պատահել ձեր շանը:

- Նրա՞ն,- հարցրեց կինը,- նա մեխի վրա է պառկած:

Մարդն ավելի շփոթվեց:

- Եթե նա մեխի վրա է պառկած և ցավ է զգում, ապա ինչո՞ւ տեղից վեր չի կենում:

Ծեր կինը ժպտաց ու պատասխանեց.

- Նշանակում է նրա համար ցավոտ է այնքան, որպեսզի կաղկանձի, բայց ոչ այնքան, որ շարժվի տեղից:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

05.02.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․