Գրքեր

Խոկում և խորհրդածություն կարդացածի շուրջ

Այս օ­րենք­նե­րի Գիր­քը քո շուր­թե­րից չհե­ռաց­նե՛ս, այլ գի­շեր-ցե­րեկ դրա մա­սին մտա­ծի՛ր, որ­պես­զի գի­տե­նաս կա­տա­րել դրա մեջ բո­լոր գրված­նե­րը. այն ժա­մա­նակ հա­ջո­ղակ կլի­նես, ու­ղիղ ճա­նա­պար­հով կըն­թա­նաս և խե­լամ­տո­րեն կգոր­ծես  (Հե­սու Ա 8):

«Ե­րա­նե­լի է այն մար­դը, ով ամ­բա­րիշտ­նե­րի խորհր­դով չի գնում, մե­ղա­վոր­նե­րի ճա­նա­պար­հի մեջ չի կանգ­նում և ժան­տե­րի ա­թո­ռին չի նստում» (Սաղմ. Ա 1), այ­սինքն` քննում է Աստ­ծու օ­րեն­քը` ոչ թե ի­մա­նա­լու` ճշմա­րիտ են կամ ի­րեն հա­ճե­լի, այլ տես­նե­լու, թե Աստ­ված դրա­նով ինչ է հրա­մա­յում ա­նել կամ չա­նել: Եվ որ­պես­զի ցույց տա, որ պետք է հա­րատևել այդ բա­նում, ա­վե­լաց­նում է` գի­շեր-ցե­րեկ: Այ­սինքն` միշտ պետք է խոր­հի կամ էլ` երբ հարկ լի­նի, ցե­րեկ թե գի­շեր, «տա­նը նստե­լիս թե ճա­նա­պարհ գնա­լիս, պառ­կե­լիս թե վեր կե­նա­լիս», ինչ­պես աս­վում է Բ­ Օ­րենք Զ 6-7-ում: Օ­րի­նակ` մի բան ա­նե­լիս կամ ձեռ­նար­կե­լիս նախ մտա­ծի` արդ­յո՞ք Աստ­ծու օ­րենք­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նում է այն, ինչ ա­նում է, թե՞ հա­կա­ռակ է դրանց: Նույն­պես և` գի­շե­րը:

Ոչ միայն այս­չափ, այլև օր­վա ըն­թաց­քում բա­զում ան­գամ քննում է, թե Տերն ինչ է հրա­մա­յում, որ­պես­զի ըստ այնմ կար­գա­վո­րի իր կյանքն ու գոր­ծե­րը: Այլև քննում է բաղ­դա­տությամբ, այ­սինքն` հա­մե­մա­տե­լով իր գոր­ծերն ու կյան­քը Աստ­ծու օ­րենք­նե­րի` իբրև տի­պա­րի կամ էլ կյան­քի փոր­ձա­քա­րի հետ, որ տես­նի` հա­մա­հո՞ւնչ են միմ­յանց, իսկ ե­թե ոչ, ա­պա ջա­նա հա­մա­ձայ­նեց­նել իր վար­քը օ­րեն­քի հետ:

Այս մտա­ծությու­նը կամ խորհր­դա­ծությու­նը ախ­տե­րի ու տրտմություն­նե­րի հա­լիչ է, ա­ռա­քի­նություն­ներ ա­ճեց­նող ու ա­նա­րատ վար­քի տի­պար: Բանն այն է, որ Տի­րոջ օ­րենք­նե­րի քննությունն ու նրանց մա­սին խորհր­դա­ծությու­նը նման են ջրի, իսկ ախտն ու տրտմությու­նը` դառն ա­ղի. ինչ­պես որ աղն է ջրին հպվե­լիս հալ­չում, այդ­պես էլ ախտն ու տրտմությունն են հալ­չում օ­րեն­քի շուրջ խորհր­դա­ծությա­նը հպվե­լիս: Ա­սա­ցի, որ նաև տի­պար են, ո­րով­հետև պատ­վի­րան­նե­րի քննությու­նը նման է բա­րի վար­քի և կյան­քի ա­նա­րա­տության նա­խան­կա­րի (նա­խա­տիպ օ­րի­նա­կի), ըստ ո­րի էլ կա­ռուց­վում է մար­դու բա­րի ու աստ­վա­ծա­հա­ճո կեն­ցա­ղա­վա­րությու­նը: Ուս­տի նրանք, ով­քեր կա­մե­նում են ապ­րել ըստ Աստ­ծու օ­րեն­քի, պետք է այս մտա­հո­գությունն ու­նե­նան ու այս­պես գոր­ծեն: Այդ­պես էին ա­նում սրբե­րը, և այդ­պես են ա­նում Աստ­ծու ծա­ռա­նե­րը. այդ­պես գոր­ծե­լով` նրանք ի­մաստ­նա­նում ու եր­ջան­կա­նում են, քան­զի նմա­նօ­րի­նակ մտա­ծությունն ա­ճեց­նում է հոգևոր կյան­քը...

Իսկ նրանք, ով­քեր ան­հոգ են ըն­թեր­ցե­լու և խոր­հե­լու նկատ­մամբ, չեն կա­րող ա­ճել ա­ռա­քի­նություն­նե­րով ու ա­ռաջ­նորդ­վել ըստ Աստ­ծու օ­րենք­նե­րի: Ե­թե նրանք, ով­քեր միշտ խոր­հում ու քննում են, բազ­միցս են վրի­պում, ա­պա որ­քան ա­ռա­վել կվրի­պեն նրանք, ով­քեր ան­փույթ են, քան­զի ե­թե չենք հետևում այդ խոր­հուրդ­նե­րին, ա­պա «եղ­ծա­նե­լի մար­մի­նը ծան­րաց­նում է հո­գին, և հո­ղե­ղեն այս հար­կը բազ­մա­հոգ է դարձ­նում միտ­քը» (Ի­մաստ. Թ 15) (Մի­քա­յել վրդ. Չամչ­յանց):

Մով­սե­սը հրա­մա­յում է խո­կալ Աստ­ծու օ­րենք­նե­րի շուրջ տա­նը նստե­լիս, ճա­նա­պարհ գնա­լիս, պառ­կե­լիս ու վեր կե­նա­լիս, գրել դրանք տնե­րի մուտ­քին ու դռնե­րի վրա, «որ մնան,- ա­սում է,- ան­շարժ քո աչ­քե­րի առջև» (Բ­ Օ­րենք Զ 8):

Դա­վի­թը Սաղ­մո­սա­րա­նում ա­սում է. «Աստ­ծու օ­րենք­նե­րի շուրջ գի­շեր-ցե­րեկ խոր­հող մար­դը նման է ծա­ռի, որ տնկված է ջրե­րի հո­սանք­նե­րի վրա, որն իր պտու­ղը ժա­մա­նա­կին է տա­լիս, և նրա տերևը չի թափ­վում» (տե՛ս ­Սաղմ. Ա 2-3):

Քան­զի ո՞ր ջու­րը կա­րող է այն­պի­սի տնկի­ներ ա­ճեց­նել, պտղա­բեր ու տերևա­շատ դարձ­նել դրանք, ինչ­պես սուրբգ­րա­յին ըն­թերց­վածք­նե­րը` միտ­քը: Կամ ո՞ր անձրևը կա­րող է այն­պես սնել բույ­սերն ու փար­թա­մաց­նել ճյու­ղե­րը, ինչ­պես սուրբգ­րա­յին գի­տությու­նը` աստ­վա­ծա­սեր հո­գին:

Տես­նո՞ւմ ես` ինչ­պես հո­գաց Քրիս­տոս թե՛ ան­ձամբ, թե՛ ա­ռաք­յալ­նե­րի ու մար­գա­րե­նե­րի մի­ջո­ցով` հոր­դո­րե­լու մեզ կրթվել և ա­ճել Սուրբ Գրքի ըն­թերց­վածք­նե­րով: Հա­րատև պա­րա­պել և գի­շեր-ցե­րեկ տքնել ու նույն բա­նում ջա­նալ, միշտ խո­կալ և ըն­թեր­ցա­նությունն իր հոգևոր կե­րա­կուրն ու ջու­րը հա­մա­րել (Սար­գիս Շնոր­հա­լի):

Սուրբ Գրոց հոգևոր խրատ­նե­րը տա­լիս են ճշմա­րիտ վար­քի ի­մա­ցություն և հոր­դո­րում են մեզ դե­պի հոգևոր կար­գը: Քան­զի երբ մար­դը նյու­թա­կան բա­ներ է խոր­հում, նմա­նա­պես և մարմ­նա­վոր հի­շո­ղություն­նե­րով աղ­տե­ղի շար­ժում­ներ է ու­նե­նում, ո­րոնք պղտո­րում են միտքն ու մարմ­նի զգա­յա­րան­նե­րը: Իսկ ե­թե հոգևոր սրբություն­նե­րի մա­սին է մտո­րում, Սուրբ Հո­գու ազ­դե­ցությամբ հոգևոր վար­քի մա­սին է խոր­հում և ջա­նում ա­ռա­քի­նության գոր­ծեր կա­տա­րել (ս. Գրի­գոր Լու­սա­վո­րիչ):

Պետք է Գրքե­րը կար­դալ ա­ռա­վոտ­յան, աշ­խա­տան­քից ա­ռաջ, մոտ քա­ռորդ ժամ, ա­պա ամ­բողջ օ­րը ծամծ­մել կար­դա­ցա­ծը, ինչ­պես ոչ­խարն է ո­րո­ճում (Ամբ­րո­սի Օպ­տինս­կի):

Ա­մեն հոգս ու երկ­րա­յին մտա­ծում մեր­ժե­լուն հա­մե­մատ պետք է ըստ ա­մե­նայ­նի ջա­նալ փու­թե­ռան­դո­րեն և նույ­նիսկ ան­դադ­րում զբաղ­վել Սուրբ Գրքի ըն­թեր­ցա­նությամբ, մինչև որ հա­րատև ըն­թեր­ցա­նությու­նը հա­մա­կի հո­գիդ... Այս խորհր­դա­ծության օ­գու­տը եր­կա­կի է. նախ` հո­գին կլան­վում է ըն­թեր­ցա­նությամբ ու խորհր­դա­ծությամբ: Երկ­րորդ` այն, ինչ հա­ճա­խա­կի կրկնությամբ (երբ փոր­ձում ենք յու­րաց­նել հի­շո­ղությամբ) չենք կա­րո­ղա­ցել հաս­կա­նալ մեր` այդ ժա­մա­նակ զբաղ­ված մտքով, հե­տո, բո­լոր գոր­ծե­րից ու հոգ­սե­րից ա­զատ­վե­լով և հատ­կա­պես գի­շե­րա­յին լռության մեջ խորհր­դա­ծե­լով, ա­վե­լի լավ ենք հաս­կա­նում, այն­պես որ հանգս­տա­նա­լիս և նույ­նիսկ խոր քուն մտնե­լիս բա­ցա­հայտ­վում է ա­մե­նա­ծա­ծուկ ի­մաս­տի ըն­կա­լու­մը, ո­րը մենք ան­գամ դույզն-ինչ չէինք հաս­կա­ցել արթմ­նի (ս. Իոան Կա­սիան):

Զբաղ­վի՛ր Գր­քի ըն­թեր­ցա­նությամբ և, երբ դառ­նաս ա­ղոթ­քին և քո գոր­ծին, ա­պա աշ­խար­հում տե­սա­ծիդ ու լսա­ծիդ փո­խա­րեն կխորհր­դա­ծես Սուրբ Գրքե­րից ըն­թերց­ված հատ­ված­նե­րի մա­սին: Դրա­նով մո­ռա­ցության կմատն­վեն աշ­խար­հա­յին հի­շո­ղություն­նե­րը. այդ­պի­սով միտ­քը մաք­րության մեջ կհաս­տատ­վի: Ըն­թեր­ցա­նությունն օգ­նում է հո­գուն, երբ վեր­ջինս ա­ղոթ­քի է կանգ­նում. ըն­թեր­ցա­նությամբ հո­գին լու­սա­վոր­վում է, որ­պես­զի ա­ռանց ծու­լա­նա­լու և այ­լայլ­վե­լու հա­նա­պազ ա­ղո­թի:

Ե­թե կա­մե­նում ես, որ Սուրբ Գրքի ըն­թեր­ցա­նությու­նը հա­ճե­լի լի­նի և ի­մաս­տով հաս­կա­նա­լի, մի կողմ դիր ըն­թեր­ցա­ծիդ չափն ու քա­նա­կը, և թող միտքդ խո­րա­մուխ լի­նի Հո­գու խոս­քե­րի մեջ, մինչև որ հո­գիդ սքան­չա­նա Աստ­ծու փրկա­գոր­ծության առջև ու խո­րունկ խորհր­դա­ծության մի­ջո­ցով ձգտի բա­րե­բա­նության կամ հո­գե­շահ տխրության (ս. Ի­սա­հակ Ա­սո­րի):

Սուրբ Գիր­քը վերց­նե­լիս մի՛ ձգտիր մի­միայն ըն­թեր­ցել թերթ թեր­թի հետևից, այլ խորհր­դա­ծե­լով թա­փան­ցի՛ր ­յու­րա­քանչ­յուր բա­ռի մեջ: Կանգ առ այն բա­ռե­րի վրա, ո­րոնք դրդում են քեզ խո­րա­սուզ­վել ան­ձիդ մեջ կամ ա­պաշ­խա­րության պատ­ճառ են դառ­նում կամ էլ հոգևոր խնդությամբ ու սի­րով հա­մա­կում են սիրտդ: Այդ Աստ­ված է մո­տե­նում քեզ. բաց սրտով խո­նար­հա­բար ըն­դու­նի՛ր Ն­րան այն­պես, ինչ­պես Ինքն է կա­մե­նում, որ հա­ղորդ­վես Իր հետ (ս. Նի­կո­դիմ Սվյա­տո­գո­րեց):

Ա­նա­պա­տի վա­նա­կան­նե­րը Աստ­վա­ծա­շունչն ըն­թեր­ցում էին օր ու գի­շեր, և վա­նա­կան զգեստ չէր ստա­նում նա, ով ան­գիր չէր ի­մա­նում առն­վազն Ա­վե­տա­րան­ներն ու Սաղ­մոս­նե­րը: Ըն­թեր­ցա­նությամբ ան­գիր սո­վո­րած ամ­բող­ջա­կան հատ­ված­նե­րի մտո­վին ծա­մու­մը, նրանց շուրջ խորհր­դա­ծությու­նը (խոսքն ի­րենց սրտում պահ­պա­նե­լու հա­մար), լռությու­նը, որ հնա­րա­վո­րություն էր ստեղ­ծում ունկնդ­րել Հո­գուն, միայ­նությու­նը, որ ա­զա­տում էր նրանց ի­րենց սե­փա­կան ե­սից և աշ­խար­հա­յին ցան­կություն­նե­րից, դարձ­նում էին այս աբ­բա­նե­րին Աստ­վա­ծաշն­չով լի մար­դիկ («Աբ­բա՛, մի խոսք ա­սա՛ ինձ»):

 

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

 

10.12.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․