Գրքեր

Խոնարհության մասին

Մենակյացների մեջ մի սքանչելի այր կար, որի անունն էր Ամոնիոս: Սա հանդարտաբարո էր և հաստատահավատ: Երբ սա Աթանասի հետ Հռոմում էր, քաղաքում ոչ մի արժանավայել բան չէր տեսնում, բացի Պողոսի և Պետրոսի մատուռից: Այս Ամոնիոսին կամեցան բռնի տանել եպիսկոպոսության, սակայն փախչելով` կտրեց իր աջ ականջը, որպեսզի այպանելի մարմնի շնորհիվ խույս տա ձեռնադրումից: Որոշ ժամանակ անց փախավ Եվագրիոսը, ում Ալեքսանդրիայի եպիսկոպոս Թեոփիլոսը եպիսկոպոս էր ձեռնադրել, սակայն` առանց մարմնի ծայրանդամները կտրելու: Եվ երբ հանդիպեց Եվագրիոսն Ամոնին, ողջույն տալով ասաց. «Որքան չար բան է լսելիքը կտրելը, և դրա համար պարտական կմնաս Աստծուն»: Իսկ Ամոնիոսը նրան ասաց. «Սակայն դու, ո՛վ Եվագրիոս, որ քեզ տրված շնորհը չգործադրեցիր ինքնասիրության պատճառով, այլ թաքցրիր այն, Աստծու ատյանում չես կարող պատասխան տալ՝ լեզուդ կտրելով»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

02.08.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․