Գրքեր

Խոնարհության մասին

Հայր Ովրն ու հայր Աթերիսը տարբեր երկրներից էին, սակայն համատեղ էին բնակվում և այն աստիճան հնազանդ էին միմյանց, որ մի օր Աթերիսը կամենում էր ձուկը մեջտեղից կտրել, սակայն Ովրի կանչի վրա թողեց դանակը ձկան մեջ և դուրս եկավ նրա մոտ` առանց ձուկը կտրելու կամ դանակը վերցնելու: Հետո պատրաստելիս, ձկան մի կեսը այրեց, իսկ մյուս կեսը` հաջող պատրաստեց: Խանձվածն ու­տելիս հարցրեց. «Լա՞վն է, հա՛յր»: Եվ ընկերն ասաց. «Այո՛, հա՛յր, չա­փազանց լավն է»: Իսկ երբ ընտիր պատրաստածն էին ուտում, ասաց. «Խիստ զազրելի և փչացած է, հա՛յր»: Եվ նա ասաց. «Իրավացի ես, հա՛յր, լավը չէ»: Այսպիսի օրինակ պետք է պահեն բոլորը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

20.01.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․