Գրքեր

Խոնարհության մասին

Հայր Պետրոսի և հայր Եպիմաքոսի մասին ասում էին, թե նրանք Հռայիթում բնակվում էին միախորհուրդ: Մինչ նրանք ճաշա­կում էին եկեղեցում, նրանց բռնադատելով ստիպեցին գալ և սեղան նստել սրբերի հետ, և մեծ դժկամությամբ գնաց միայն հայր Պետրոսը: Եվ երբ վեր կացան, հայր Եպիմաքոսը նրան ասաց. «Ինչպե՞ս համար­ձակվեցիր ծերերի հետ սեղան նստել»: Հայր Պետրոսն ասաց նրան. «Եթե ես նստեի ձեզ հետ, ինձ` որպես ծերի, կպատվեին եղբայրները և առաջինն օրհնելու իրավունքն ինձ կտային, և ձեր մեջ կերևայի մեծա­գույնը, իսկ հիմա, գնալով հայրերի մոտ, բոլորից կրտսերագույնն եմ և իմ խորհուրդներով` խոնարհ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

08.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․