Գրքեր

Խոնարհության մասին

Ոմն եղբայր ասաց մի մեծ ծերի. «Եթե իմ կամքին հարմար մի ծեր գտնեի, հաճույքով կմեռնեի նրա հետ»: Եվ ծերը ծիծաղելով` ասաց նրան. «Լավ ես ասում, տե՛ր իմ»: Իսկ նա առավել ևս հաստատվեց իր մտքի մեջ` կարծելով, թե ճիշտ է ասում, որովհետև չհասկացավ ծերի միտքը: Եվ երբ ծերը տեսավ, որ նա կարծում է, թե լավ բան է ասում, նրան ասաց. «Եթե քո կամքին համապատասխան ծեր գտնես, կկամենա՞ս նրա հետ բնակվել»: Եվ նա ասաց` այո՛: Եվ ծերն ասաց.    «Որպեսզի ոչ թե դու շարժվես նրա կամքով, այլ նա շարժվի քո կամքով. ահա սրան է հանգում քո միտքը»: Եվ եղբայրը վեր կենալով՝ ընկավ ծերի առաջն ու ասաց. «Թողությո՛ւն տուր ինձ, քանզի պարծեցա` կարծելով թե լավ բան ասացի, մինչդեռ ամենևին դատարկ բան էր  ասածս»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

01.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․