Գրքեր

Խոնարհության մասին

Երկու արյունակից եղբայրներ գնացին եղբայրերի մոտ` անա­պատ, և քանի որ առաքինությամբ էին ընթանում, գովեստի արժանա­ցան եղբայրների կողմից: Եվ եղավ այնպես, որ նրանցից մեկը հիվան­դացավ բազում տարիներ, իսկ մյուսը խնամում էր նրան: Եվ հայրերից ոմանք եկան նրան տեսնելու և սկսեցին խնամողին գովել և ասել. «Ձեր միաբանությունը մեր բոլոր եղբայրների ճգնակենցաղ և սուրբ վարքին շատ օգտակար եղավ»: Իսկ նա խոնարհությամբ ասաց. «Ես մինչ հիմա չեմ սկսել մենակյացի կյանք վարել, այլ իմ եղբայրն է ըն­թանում մենակյացի վարքով, սակայն որպեսզի ճանաչեք, եկե՛ք ինձ հետ»: Եվ մտցնելով նրանց խուղը` որտեղ եղբայրն էր, ասաց. «Հա՛յր, որտե՞ղ է կացինը, որ երեկ տվեցի քեզ»: Իսկ նա սկսեց որոնել իր ան­կողնու տակ և ասաց. «Երևի այստեղ դրեցի. նայի՛ր, եղբա՛յր, և խու­զարկի՛ր ինձ հետ»: Եվ հանձն առավ մի բան, որն ինքը չէր արել: Եվ հայրերը շահած գնացին:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

07.01.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․