Գրքեր

Խոնարհության մասին

Ոմն ծեր ասաց. «Խոնարհությունը բազմիցս առանց ջանադրության շատերին ապրեցրեց, որի վկաներն են մաքսավորը, պոռնիկը և անառակ որդին (Ղուկ. ԺԸ 10-14, Հեսու 17-25, Հակոբոս Բ 25, Ղուկ. 11-32): Սրանք մի խոսք ասացին և ապրեցին: Իսկ մարդու տքնաջանությունը` եթե խոնարհություն չունի, նրա իսկ կործանումն  է,  քանզի շատերը մեծամեծ ջանքեր գործադրելով` ընկնում են ամբարտավանության մեջ` ինչպես փարիսեցին (Ղուկ. ԺԸ 11-12), և կորչում են»: Ծերն ասաց դարձյալ. «Հավատից խոսելն ու հավատի մասին կարդալը ցամաքեցնում են մարդու զղջումն ու եղծանում են այն, իսկ հայրերի վարքն ու նրանց խոսքերը լուսավորում են հոգին»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

16.11.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․