Գրքեր

Խոնարհությունը խորտակում է թշնամու ողջ զորությունը

Երկու արյունակից եղբայրներ կային, որոնց սատանան կամեցավ գժտեցնել միմյանց հետ: Մի օր կրտսեր եղբայրը վառեց ճրագը և դրեց աշտանակի վրա, և սատանայի ազդմամբ աշտանակն ընկավ, և ճրագը հանգչեց. իսկ եղբայրը բարկանալով՝ խփեց նրան: Վերջինս ծունկի եկավ նրա առաջ` ասելով. «Համբերի՛ր, եղբա՛յր, և նորից կվառեմ»: Եվ ահա եկավ Տիրոջ զորությունը և տանջեց դևին մինչև առավոտ, և դևը գնալով՝ պատմեց ողջ եղելությունը դևերի իշխանին, որը կուռքերի մեհյանում էր: Հեթանոսների քուրմը, լսելով այս պատմությունը, որ պատմում էր դևն իր ընկերներին,  գնաց մենակյացների  մոտ  և կրոնավոր  դարձավ, և մեծ  խոնարհություն  հանձն  առավ` ասելով. «Խոնարհությունը խորտակում է թշնամու ողջ զորությունը»: Ինչպես և ինքն իսկ լսել էր դևերից, որ ասում էին. «Երբ խռովություն ենք գցում մենակյացների մեջ, և նրանցից մեկը խոնարհվելով ընկնում է եղբոր առաջ` մեր ողջ զորությունը խափանվում  է»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

08.03.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․