Գրքեր

Կոմիտասին նվիրված պատկերագրքի շնորհանդես

Հոկտեմբերի 7-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Կոմիտասի թանգարանում մասնակցեց «Կոմիտաս» պատկերագրքի շնորհանդեսին: Գիրքը հրատարակվել է Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ: Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը,Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գիտնականներ, մշակութաբաններ: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը՝ Լիլիթ Գրիգորյանի ղեկավարությամբ, ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Սվետլաննա Նավասարդյանը: Գրքի մասին դրվատանքի խոսքերով հանդես եկավ կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը: Մեծածավալ պատկերագրքում հրապարակվել են Կոմիտասին նվիրված ստեղծագործությունների՝ գեղանկարների ու քանդակների լուսանկարներն ու Կոմիտասի նամակները: Մի մեծ բաժին տրամադրված է Կոմիտասի մասին գրված հրապարակումների ու հոդվածների մատենագրությանը: Գիրքը հրատարակվել է Համաշխարհային հայ նկարիչների միության նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Ս. Աստվածամայր ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի մեկենասությամբ:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

07.10.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․