Գրքեր

Կյանքը մի բուռ գույնզգույն քար է

Մի մարդ գետափին գույնզգույն քարերով լի մի մեծ քսակ գտավ: Վերցրեց ու սկսեց այդ քարերը գետը նետել, դրանցով թռչուններին խփել, զվարճանում էր քարերն այս ու այն կողմ շպրտելով: Եվ ահա երբ ընդամենը երկու-երեք քար էր մնացել քսակում, հարևանը հանդիպեց նրան: Տեսավ քարերն ու հարցրեց. «Որտեղի՞ց քեզ այդ քարերը: Դրանք շատ թանկարժեք են»: Սա լսելով, մարդը նետվեց աննպատակ կորսված քարերը փնտրելու, բայց արդեն շատ ուշ էր որևէ բան վերադարձնելու համար:

Կյանքը մի բուռ գույնզգույն քար է և այդպես էլ մենք ենք վարվում մեր կյանքի օրերի հետ: Մարդու ամեն մի օրը, ամեն շաբաթը, ամիսը, տարին գանձ են, որ անշրջահայացաբար վատնում ենք, և մի օր ամբողջը կորցնելով, այլևս չենք կարողանա ոչինչ վերադարձնել:

Մահը ոչ սկիզբ է, ոչ՝ ավարտ, այլ ավելի շուտ այս և մյուս կյանքը միմյանցից բաժանող վարագույր է: Ով հոգով մեռած է, ով հոգ չի տանում իր հոգուն, այս երկրային մահով կանցնի հավիտենական մահվան, այսինքն՝ դժոխային հավիտենական տանջանքների, որոնցից մեզ հեռու պահի ողորմած Աստված: Իսկ ով հոգով ողջ է, հավատի կրակը վառ է պահում իր մեջ, մարմնական մահով կանցնի հավիտենական կյանք, դրախտային երանություն:

 

Ծայրագույն վարդապետ Գրիգորի (Զումիս)

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

10.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․