Լուսավորիր քո շուրջը բարությամբ | Lusavorir Qo Shurjy Barutyamb



Գրքեր

Լուսավորիր քո շուրջը բարությամբ

Քրիստոնյան կոչված է լինելու այն լույսը, որի մասին Տերն ասաց. «Դո՛ւք եք աշխարհի լույսը: Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել: Ոչ ոք ճրագը վառելով կաթսայի տակ չի պահում, այլ այն դնում է աշտանակի վրա, որպեսզի լույս տա տան մեջ գտնվողներին: Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5:14-17): Քրիստոսով, այսինքն՝ ճշմարտությամբ և հավիտենական լույսով լուսավորված անձը փարատում է իր շուրջը գտնվող խավարը: «Եթե օրն ամպամած է, լուսավորիր ինքդ այն բարությամբ, որ ունես քո մեջ և շուրջդ կդառնա լուսավոր»,-ասել է վանական Սիմեոն Աթոսացին:

Փերտրվարի 1-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրահայ համայնքից Օրուլյան Արշալույսին (55 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 եվրո), որ տրամադրել էին Ավստրիայում բնակվող ամուսիններ Օհանէս Նալպանտեանը և Մարօ Աւետիսեանը: Սիրիայում ծագած պատերազմի պատճառով տիկին Արշալույսն իր ամուսնու՝ Քախքեջյան Զարեհի (57 տ.), երկու որդիների՝ Գևորգի (26 տ.) և Շանթի (22 տ.) հետ միասին յոթ ամիս առաջ տեղափոխվել է Հայաստան՝ վարձակալությամբ բնակվելով Լազոյի փ. 31 հասցեում: «2014 թ-ին մայիսի 16-ին զոհվեց որդիս՝ Անդրանիկը, որ ծառայում էր սիրիական բանակում, երեք ամիս անց ամուսինս ծանր վիրավորվեց, մեր տունն ավերվեց: Այժմ ամուսինս առողջական խնդրի պատճառով ի վիճակի չէ ծանր աշխատանք կատարելու, իսկ թեթև աշխատանք դեռ չի կարողանում գտնել, միայն ավագ որդիս՝ Գևորգն է աշխատում: Մեր գալուց ի վեր մեր տան վարձը մասամբ վճարում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Անչափ շնորհակալ եմ Տեր Գրիգորին և աջակից ընտանիքին՝ օգնության ձեռք մեկնելու համար»,- ասաց տիկին Արշալույսը:

 

Կարինե Սուգիկյան

01.02.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․